Ալեքսանդր Լիստենգորտը և նրա բանաստեղծությունները Հայաստանի մասին

Մեր թերթի նախորդ համարներից մեկում արդեն գրել ենք Ալեքսանդր Լիստենգորտ անունով մարդու մասին։

Ալեքսանդր Լիստենգորտ

Մասնագիտությամբ նա լրագրող է, բայց իրականում նրա գործունեությունը շատ ավելի բազմազան է և չի սահմանափակվում լրագրության շրջանակներով։ Լրագրությունից բացի, նա մասնագիտորեն զբաղվում է գրական գործունեությամբ, լեզվաբանությամբ, դասավանդմամբ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ոլորտում գործնական աշխատանքով։ Տարբեր մակարդակներով տիրապետում է ութ լեզվի և դրանցով բանաստեղծություններ է գրում։

Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներն են էզոթերիկան, փիլիսոփայությունը, հոգեբանությունը, ինքնազարգացումը, ռեյկին, լեզվաբանությունը։ Նա և՛ հրապարակախոս է, և՛ գրող, և՛ թարգմանիչ։ Նրա ստեղծագործությունների թվում է նաև «Երեք օր Արցախի փառքում» փիլիսոփայական էսսեն՝ Լեռնային Ղարաբաղ կատարած ճանապարհորդության մասին։

Ստեղծված հանգամանքների բերումով Ալեքսանդրը հայտնվել է Հայաստանում։ Այստեղ նա ձեռքերը ծալած չի նստում. Ռիմմա Պետրովնա Վարժապետյանի հետ նրանք զրույց-սեմինար անցկացրին թիվ 83 դպրոցում. այդ մասին գրել ենք մեր թերթի մայիսյան (5-րդ) համարում՝ «Զրույց-սեմինար դպրոցում» նյութում։ Այժմ աշխատանքի է պատրաստվում նրա մեթոդական ձեռնարկը՝ դպրոցներում «Հակասեմականության դեմ պայքար» թեմայով դասավանդելու համար։

Ներկայացնում ենք Ալեքսանդր Լիստենգորտի մի քանի բանաստեղծություն՝ ռուսերեն, հայերեն և եբրայերեն։ Ռուսերեն բանաստեղծությունները տրված են բնագրով։


Путь домой

Сегодня ночью видел первый снег,
Всё было запорошено в сугробах.
А я летал, смотря на белый свет,
Не чувствуя ни влажности, ни холод.
Я видел всё: и горы, и моря,
И ширь полей, укрытую лесами.
Среди людей уж не было меня —
Домой я направлялся небесами.
Не все узрели этот вечный свет,
Страстей земных, оков пристрастий дети,
Но он и им светил, он звал их в свой обет,
Он всем давал возможность стать, как прежде.
Он всем нам до рождения знаком,
Мы знали, что придём сюда на время,
В который раз спускаясь в небосклон,
В земную жизнь распахивая двери,
И все вернутся в вечный тёплый дом,
Вернутся все, кто верил и не верил.


Ես սիրում եմ քեզ, իմ Հայաստան,
Քո լեզուն լսելուց չեմ հոգնի։
Ո՞վ է այս հիացնող այգեպանը,
Որ ջրում է ոսկին լեռներիդ։
Էլի կծաղկի քո այգին,
Սիրո մեջ աճեցված օրերը,
Ու քամով մեղրահամ դաշտերիդ
Հետ կգան քո ցրված ժառանգները։

Ալեքսանդր Լիստենգորտ, 5.06.2022


Я тронул армянские буквы…
Из них потекли родником
Древняя музыка звуков
И записи сотен веков.

Цветущие камни запели,
Деревья склонились к земле,
Бархатным шёлком капели
Плачет дудук вдалеке.

На горы спускается вечер,
Одеялом укрыт Арарат.
Армянские буквы вечны,
Как вечно цветущий сад.


Ալեքսանդր Լիստենգորտի բանաստեղծությունը եբրայերենով
Ալեքսանդր Լիստենգորտի բանաստեղծությունը եբրայերենով

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (224) համարում, 2022 թ. օգոստոս։