Հոլոքոստի զոհերի ոգեկոչման օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Քեն Բըրնսի «Միացյալ Նահանգները և Հոլոքոստը» վավերագրական եռագրության վերջին ֆիլմի ցուցադրումը։ Դիտմանը հրավիրված էին համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և համայնքի անդամներ։
Ներկաներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը։ Նա իր խոսքում ընդգծեց թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Հոլոքոստի ճանաչման ու ոգեկոչման կարևորությունը և հետագա վայրագությունները կանխելու նպատակով ցեղասպանության ու ատելության բոլոր ձևերին հակազդելու անհրաժեշտությունը։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (230) համարում, 2023 թ. փետրվար։
