Արսեն Վասիլյանը MIT-ում պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը

Մեծ հպարտությամբ հայտնում ենք նորությունը։ Մեր համայնքից սերված, Գալինա և Եփրեմ Բոյախչյանների հարգարժան ընտանիքի թոռը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի 26-ամյա շրջանավարտ Արսեն Աշոտի Վասիլյանը, մարտի 4-ին ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում հաջողությամբ պաշտպանեց արհեստական բանականության ոլորտում իր դոկտորական ատենախոսությունը։ Պաշտպանությունից հետո նա արդեն առաջարկներ է ստացել Ամերիկայի մի քանի առաջատար բուհերից՝ նրանցում շարունակելու իր հետազոտական գործունեությունը։

Շնորհավորում ենք Արսենին և ողջ ընտանիքին այս հրաշալի իրադարձության կապակցությամբ։ Իհարկե, սա մեծ աշխատանքի և փայլուն ընդունակությունների արդյունք է։ Բրավո՛, Արսեն։ Այդպես շարունակի՛ր։

Արսեն Վասիլյանը ատենախոսության պաշտպանության ժամանակ

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (243) համարում, 2024 թ. մարտ։