Աշխատանք Ռուսաստանից ժամանած հայրենադարձների հետ

Մեր գրասենյակում շարունակվում է ինտենսիվ աշխատանքը Ռուսաստանից ժամանած հայրենադարձների հետ։ Մարդիկ հայտնվել են ծայրահեղ իրավիճակում՝ կապված Ուկրաինայում այժմ կատարվողի հետ, և Հայաստանը նրանց համար դարձել է ապաստան և վայր, որտեղ նրանց հնարավոր աջակցություն են ցուցաբերում փաստաթղթերի ստուգման և Իսրայել մեկնելու հետ կապված ամեն ինչում։

Ամեն օր Ռիմմա Վարժապետյանի ձեռքով բազմաթիվ փաստաթղթեր են անցնում. մարդիկ լրացնում են հարցաթերթիկներ, և այդ ամենը պետք է ստուգել և ձևակերպել։ Իսկ դա ոչ քիչ աշխատանք է։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (226) համարում, 2022 թ. հոկտեմբեր։