Այսպիսի երեխաներով կարելի է հպարտանալ

Մենք միշտ ուրախանում ենք, երբ լավ լուրեր ենք ստանում մեր երեխաների և թոռների մասին։ Ահա և հիմա ուզում ենք ձեզ հետ կիսվել լավ լուրով Վարժապետյանների ընտանիքի թոռան՝ Արեգ Վարժապետյանի մասին։ Նա փայլուն ավարտեց դպրոցը Նյու Յորքում, փաստաթղթեր ներկայացրեց միանգամից մի քանի համալսարան և ընդունվեց բոլորը։ Որպես ուսման վայր նա ընտրեց Նյու Յորքի համալսարանը՝ ինժեներիայի մասնագիտությամբ։ Մաղթում ենք Արեգին հետագա հաջողություններ և վստահ ենք, որ նրա անունը բարձր կհնչի գիտության մեջ։

Եվս մեկ երիտասարդ, որի մասին ուզում ենք ասել, Եփրեմ և Գալինա Բոյախչյանների թոռ Արսեն Վասիլյանն է։ Մենք արդեն գրել ենք նրա մասին մեր թերթում։ Ահա և հիմա ներկայացնում ենք լուսանկար, որտեղ Արսենին հանձնում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության դոկտորի (PhD) դիպլոմ՝ արհեստական բանականության ոլորտում համակարգչային տեխնոլոգիաներ մասնագիտությամբ։

Եվ բառացիորեն այն ժամանակ, երբ համարը էջադրվում էր, Բոյախչյանների ընտանիքից եկավ ևս մեկ հրաշալի լուր. Եփրեմի և Գալինայի թոռնուհին՝ Քրիստինա Վասիլյանը, գերազանցության դիպլոմով ավարտեց Երևանի պետական համալսարանը։

Այսպիսի երեխաներով կարելի է հպարտանալ։ Սիրելինե՛րս, սրտանց մաղթում ենք ձեզ հետագա հաջողություններ ուսման և գիտական գործունեության մեջ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (247) համարում, 2024 թ. հուլիս։