Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվեց ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից հատկացված 20 միլիոն դրամ պետական աջակցության բաշխման մեջ (2023 թվականի մարտի 5-ի որոշում) փոփոխություններ կատարելու առաջարկը։
Խորհրդի որոշմամբ՝ համատեղ ծրագրերի համար հատկացված 1 002 000 դրամով կկազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում։
Խորհրդի արտահերթ նիստին մասնակցեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (244) համարում, 2024 թ. ապրիլ։
