Հոկտեմբերի 7-ին Երևանի Անգլիական այգում տեղի ունեցավ ամեն տարի աշնանը անցկացվող միջոցառումը՝ «Ազգային փոքրամասնությունների օրը»։ Այս օրը նվիրված է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։
Դա իսկական տոն էր՝ երգերով, պարերով, հյուրասիրությամբ և հյուրերով։ Համայնքները հանդիսատեսի առջև հանդես եկան իրենց ազգային երգերով, ցուցադրեցին իրենց ազգային տարազները, տպագիր արտադրանքը և նույնիսկ ուտեստներ։ Մենք, իհարկե, հյուրերին հյուրասիրեցինք ավանդական մացա։
Հրեական համայնքը ներկայացնում էր Իրինա Գրիգորյանը՝ մեր աղջիկը, որը մի քանի տարի ապրել է Իսրայելում, այնտեղ կրթություն է ստացել և այժմ կրկին Երևանում է։ Իրինան եբրայերենով կատարեց երկու երգ՝ «Ոսկե Երուսաղեմ» («Երուշալայիմ շել զահավ») և բոլորի սիրելի «Հավա նագիլան», որոնք հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց։
Տոնն անցավ ուրախ, այդ օրը նույնիսկ եղանակն էր մեզ բարեհաճ, և բոլոր հանդիսատեսները գոհ մնացին։
Կհանդիպենք մեկ տարի անց։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (250) համարում, 2024 թ. հոկտեմբեր։
