Մեր ցավակցությունը Իգոր Արոնովիչ Մանդելի մահվան կապակցությամբ

Հունվարի 31-ին տխուր լուր ստացվեց։

Իր 80-ամյակին կես տարի չհասած՝ մահացավ Հայաստանի հրեական համայնքի ամենատարեց անդամներից մեկը՝ Իգոր Արոնովիչ Մանդելը։

Իգոր Մանդելը կանգնած էր համայնքի ստեղծման ակունքներում, նա ՀՀՀ ակտիվ անդամ էր, և միշտ կարելի էր հույս դնել նրա օգնության վրա ցանկացած հարցում։ Նա հրաշալի ամուսին, եղբայր, հայր, պապ և նույնիսկ նախապապ էր։ Սա մեծ կորուստ է նրա հարազատների և մտերիմների համար։

Հայտնում ենք նրանց մեր ամենաանկեղծ ցավակցությունը։

Լուսավոր հիշատակ։