Շոգ ամռան կիզակետին համայնքի ակտիվը մի քանի օրով մեկնեց Ծաղկաձոր՝ քաղաքացիների ամենասիրելի վայրերից մեկը, որը գտնվում է Երևանից ոչ հեռու, և որտեղ կարելի է թաքնվել ամառային տապից։ Այս ուղևորությունն անհնար կլիներ իրականացնել առանց Եվրասիական հրեական կոնգրեսի աջակցության, որին մեր մեծ շնորհակալությունն ենք հայտնում։
Գրեթե երեք օր անցկացրինք հրաշալի վայրում՝ եռանվագ սնունդով պանսիոնատում, գերազանց պայմաններում, շատ համեղ և բազմազան սննդով և, ամենագլխավորը, այն մարդկանց ընկերակցությամբ, որոնք քեզ հետ «նույն ալիքի վրա» են, հասկանում են քեզ և արդեն դարձել են քո կյանքի մի մասը։
Ամառը մոտենում է ավարտին, բայց կարճ, սակայն այնքան հրաշալի հանգստի հիշողությունները կջերմացնեն մեր հոգին մինչև հաջորդ ամառ։









Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (190) համարում, 2019 թ. օգոստոս։
