Դեկտեմբերի 12-ին թիվ 136 դպրոցում անցկացվեց «Հանդուրժողականություն և հակասեմականության դեմ պայքար» դաս-դասախոսությունը։ Դասախոս Արա Մակարյանը՝ պատմաբան և ուսուցիչ, ոչ առաջին անգամ է այս թեմայով դասախոսություններ կարդում դպրոցներում։ Այդ մասին գրել ենք մեր թերթի նախորդ համարներում։
Եվ այս անգամ էլ ամեն ինչ հիանալի անցավ։ Երեխաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին թեմայի նկատմամբ և ցույց տվեցին իրենց իրազեկվածությունը հանդուրժողականության, քսենոֆոբիայի և հակասեմականության անընդունելիության հարցերում։
Դասին ներկա էր նաև մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Մեծ շնորհակալություն դպրոցի տնօրեն Լիլիա Դավթյանին՝ դաստիարակված և հասկացող երեխաների համար։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։
