Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեցին դաս-դասախոսություններ «Հանդուրժողականություն և հակասեմականության դեմ պայքար» թեմայով։ Երկու դասախոսությունն էլ կարդաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
Դասախոսությունները լսեցին աշակերտներ և ուսանողներ, որոնք ակտիվորեն մասնակցեցին այդ դժվարին թեմայի քննարկմանը։ Բայց միայն այդպես կարելի է արմատախիլ անել անհանդուրժողականությունը հասարակության մեջ։ Նման դասախոսությունները հույս են տալիս, որ երիտասարդ սերունդը ճիշտ հետևություններ կանի, և ապագայում չեն կրկնվի այնպիսի սարսափներ, ինչպիսիք են Հոլոքոստը և Ցեղասպանությունը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (230) համարում, 2023 թ. փետրվար։
