Դավիթ Գաբրիելյանի արծաթե մեդալը

Հուլիսի 12–13-ը Երևանում անցկացվեց պարալիմպիկ սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի գավաթը։ Մրցումներին մասնակցեցին 5 երկրի ավելի քան 40 մարզիկ։ Նրանց թվում էր նաև Դավիթ Գաբրիելյանը՝ մեր մշտական հովանավորը, մարդ, որի օգնությամբ լույս է տեսնում «Մագեն Դավիթ» թերթը։ Նա Գավաթում արծաթե մեդալ նվաճեց։

Սրտանց շնորհավորում ենք Դավիթին։ Կարելի է միայն հիանալ այս մարդու քաջությամբ և ոգու ուժով։ Մաղթում ենք նրան հետագա հաջողություններ ինչպես սպորտում, այնպես էլ բոլոր ձեռնարկումներում։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (247) համարում, 2024 թ. հուլիս։