1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Հակոբյանը եկավ այն եզրակացության, որ Հայաստանին զինվորներ և դիվանագետներ են պետք, ոչ թե պրոֆեսորներ։
Հաճախ դեսպանները, Իսրայելի նախագահին հավատարմագրերը հանձնելիս, դիմում են նրան եբրայերենով՝ դժվարությամբ սովորելով կարճ տեքստը։ Բայց բոլորովին այլ էր 2022 թվականի ապրիլին, երբ Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը հավատարմագրերը հանձնելուց հետո շարունակեց սահուն խոսել եբրայերեն։
Նախագահ Հերցոգը զարմացած էր, առավել ևս, երբ իմացավ, որ Հակոբյանը, որը հրեա չէ, բայց լավ ծանոթ է հրեական կրոնական սովորույթներին և ավանդույթներին, նաև ազատ խոսում է արաբերեն, արամերեն և ասորերեն։ Արման Հակոբյանը սեմական բանասիրության դոկտոր է։
Ա. Ցինկեր

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (222) համարում, 2022 թ. հունիս։
