Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հանդիպեց համայնքի անդամների հետ

Հուլիսի 8-ին Հայաստանում Իսրայելի նոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին այցելեց Հայաստանի հրեական համայնքի գրասենյակ։ Համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը նրան պատմեց մեր կյանքի և այն խնդիրների մասին, առանց որոնց, ցավոք, չի յոլա գնում, և պարոն Բելոցերկովսկուն նվիրեց մեր համայնքի բարեկամ, երիտասարդ, բայց արդեն ճանաչում ձեռք բերած նկարիչ Միքայել Հարությունյանի կտավը։

Համայնքի անդամները՝ նախագահ Ռիմմա Վարժապետյանի գլխավորությամբ, հրավիրված էին նաև «Մարիոթ» հյուրանոցում ընդունելությանը, որը դեսպանը կազմակերպել էր Իսրայել պետության անկախության 71-րդ տարեդարձի առթիվ։ Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների նախագահները և այլ պաշտոնատար անձինք։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (189) համարում, 2019 թ. հուլիս։