Դիանա Առաքելյանը «Ռուսաստանի գլխավոր երգերը» գալա-համերգին

2021 թվականի մայիսի 8-ին «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում անցկացրեց «Ռուսաստանի գլխավոր երգերը» (պատերազմական տարիների երգեր) հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնի գալա-համերգը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին։

Համերգին մասնակցեց նաև մեր Դիանա Առաքելյանը։ Նա, ինչպես միշտ, հիանալի կատարեց Ալեքսանդրա Պախմուտովայի «Խոնարհվենք այն մեծ տարիներին» երգը՝ Միխայիլ Լվովի խոսքերով։ Համերգն անցավ բարձր հուզական տրամադրությամբ։ Շնորհակալություն «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի ղեկավար Աիդա Հարությունյանին հիանալի կազմակերպված միջոցառման համար։

Դիանա Առաքելյանը «Ռուսաստանի գլխավոր երգերը» գալա-համերգին

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (212) համարում, 2021 թ. մայիս։