Սիրելի՛ բարեկամներ,
Եվրասիական հրեական կոնգրեսի բոլոր առաջնորդների, համայնքների և կազմակերպությունների անունից մաղթում եմ ձեզ ուրախ Պուրիմի տոն։
Այսօր մենք հիշում ենք Պուրիմի արժեքներն ու դասերը՝ հաղթելու կամքը, հալածողների նկատմամբ հաղթանակը, արդարությունը, բարեգործությունը։
Պուրիմը հրաշալի հնարավորություն է աջակցելու հրեական ավանդույթին և հյուրասիրությունն ու ուրախությունը կիսելու հարևանների, ընկերների և նրանց հետ, ում ավելի քիչ է բախտը բերել։
Հետևելով Մեգիլաթ Էսթերի հոգևոր ուղենիշներին՝ Եվրասիական հրեական կոնգրեսն անխոնջ գործում է Եվրասիական տարածաշրջանի հրեական համայնքների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ասպարեզում։ Մենք հավատում ենք մեր ուժերին և հրեա ժողովրդի ապագային։
Պուրիմ սամեախ։
Դոկտոր Մ. Մ. Միրիլաշվիլի
Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ
