Մարտի 10-ին, ինչպես հիմա սովորաբար է լինում, Zoom ձևաչափով անցկացվեց Եվրոպական հրեական խորհրդարանի համաժողովը։ Դրանում ելույթ ունեցավ մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը, և նրա ելույթն արժանի է հրապարակվելու։
«Հարգելի՛ կազմակերպիչներ։ Շնորհակալություն համաժողովը հաջող անցկացնելու և ռուսերեն շատ մանրամասն թարգմանության համար։
Հարգելի պարոն Ջեֆի Կամհին շատ կարևոր թեմա բարձրացրեց, և հուսով եմ, որ այս համաժողովն իր ավանդը կներդնի Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում։
Բայց որտե՞ղ էր մեր խորհրդարանի և անձամբ պարոն Կամհիի ձայնը, երբ Ղարաբաղում ընթանում էր ամենադաժան պատերազմը, երբ ավելի քան 5000 հայ զոհվեց Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքից։ Զոհվածների թվում էր նաև մի երիտասարդ սպա՝ հրեա, մեր համայնքի անդամ։ Մեր մարդիկ Ղարաբաղում կորցրին տներ և ունեցվածք։ Որտե՞ղ էր մեր հարգելի պատգամավորների ձայնը, երբ Էրդողանը հայտարարեց Երուսաղեմը վերցնելու ցանկության մասին։
Պարոնայք, աշխարհը փլուզվում է, և մենք պատասխանատու ենք ամեն ինչի համար»։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (209) համարում, 2021 թ. մարտ։
