ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը

Նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի դահլիճում նշվեց արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը։ Այս ֆակուլտետում ուսումնասիրվում են Արևելքի երկրների լեզուները։

Հանդիսավոր միջոցառմանը բազմաթիվ հետաքրքիր ելույթներ հնչեցին, բայց անկասկած ամենակարևորը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթն էր, որում նա շնորհավորեց ֆակուլտետին հոբելյանի առթիվ և ասաց, որ մեծ նշանակություն է տալիս Արևելքի երկրների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի, Հնդկաստանի, Չինաստանի հետ կապերի և նախագծերի ընդլայնմանը, քանի որ դրա շնորհիվ կընդլայնվեն այդ լեզուների ուսուցման ծրագրերը. այսօր մեծ պահանջարկ է զգացվում լեզուներ իմացող մասնագետների նկատմամբ։

Արաբագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Հայկ Քոչարյանը դիմեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանին՝ համալսարանում եբրայերենի կաբինետ բացելու առաջարկով։ Այժմ եբրայերենն այնտեղ ուսումնասիրվում է կամընտրական հիմունքներով, իսկ կաբինետի բացումը կնշանակեր լեզվի ավելի խորը ուսումնասիրություն։ Ռիմմա Վարժապետյանը խոստացավ աջակցել այդ հարցում։