Հանդիպում եվրոպացի հրեա ուսանողների խմբի հետ

Ամառը զբոսաշրջության սեզոն է։ Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, և նրանց մեջ կան այնպիսիք, որոնց հետաքրքրում է Հայաստանի հրեաների կյանքը։ Ահա և հուլիսին Երևան այցելեց եվրոպացի հրեա ուսանողների մի խումբ։ Խումբը ձևավորվել էր այն ժամանակ, երբ նրա մասնակիցները դեռ սովորում էին. այժմ նրանք արդեն վաղուց ուսանողական տարիքում չեն, բայց խմբի անունը չեն փոխել։

Հուլիսի 2-ին հյուրերը եղան սինագոգում, որտեղ հանդիպեցին Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի հետ։ Հուլիսի 3-ին խմբի հետ հանդիպեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Նա նախկին ուսանողներին պատմեց Հայաստանում հրեաների կյանքի, մեր խնդիրների և ձեռքբերումների, արդեն իրականացված և նախատեսված ծրագրերի մասին։ Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (190) համարում, 2019 թ. օգոստոս։