«Գարնանային սալոն». Իդա Զիլմանի և Ռուբեն Արուտչյանի աշխատանքները

Մարտի սկզբին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Գարնանային սալոն» ցուցահանդեսը։ Դա մեկ աշխատանքի ցուցահանդես է, որին կարող էին մասնակցել միայն ՀՀ նկարիչների միության անդամները։ Այդպես վերածնվում է ամենամյա գարնանային ցուցահանդեսների ավանդույթը, որոնք միշտ գարնանը անցկացվում էին Երևանում և, հուսով ենք, կանցկացվեն նաև հետագայում։

«Գարնանային սալոնում» ներկայացված էր մեր համայնքի անդամ Իդա Զիլմանի «Կատակերգուներ» աշխատանքը։ Ինչպես միշտ, Իդան վառ և հետաքրքիր պատկերել էր կատակերգուների դիմակները. յուրաքանչյուր դիմակի մեջ հանդիսատեսը տեսնում է ծիծաղ և ուրախություն, բայց դրա հետևում կարող է թաքնված լինել ցավ կամ հուսահատություն… Ցուցահանդեսում կարելի էր տեսնել նաև մեր համայնքի բարեկամ Ռուբեն Արուտչյանի աշխատանքը՝ «Աշխարհն առանց մեզ» կտավը։

Շնորհավորում ենք նկարիչներին հերթական հաջողության առթիվ և մաղթում հետագա ստեղծագործական նվաճումներ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (209) համարում, 2021 թ. մարտ։