«Ազգային աղետներից պետականության վերածնունդ» գիտական նիստը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Իսրայել պետության 70-ամյակին, Հայաստանի և Իսրայելի լայն հասարակական շրջանակների ուշադրությանն է ներկայացնում հայ և հրեա ժողովուրդների սխրանքի աննախադեպության գնահատականը. նրանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և Եվրոպայում հրեաների Հոլոքոստի աղետներին պատասխանեցին իրենց հնագույն պետականության վերածննդով։
«Հայաստան-Իսրայել, Իսրայել-Հայաստան» հասարակական ֆորումի և Հայաստանի հրեական համայնքի քննարկման հարթակում, Եվրասիական հրեական կոնգրեսի ներկայացուցիչների հետ կարծիքների փոխանակման արդյունքներով գիտնականները, հասարակական և պետական գործիչները, լրագրողներն ու գործարարները կոչ են անում Հայաստանից և Իսրայելից, ինչպես նաև բոլոր բարեկամ երկրներից իրենց գործընկերներին՝ աջակցել հայ-իսրայելական բարեկամության և համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերին՝ ժողովրդավարության առաջխաղացման, մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանության հիման վրա։
Գիտական նիստի մասնակիցները հույս են հայտնում, որ դրա արդյունքները աջակցություն կգտնեն Հայաստանի Հանրապետության և Իսրայել պետության բարեկամների լայն շրջանակների գործնական գործունեության մեջ։
