Սիրելի բարեկամներ,
Կցանկանայի Համաշխարհային հրեական կոնգրեսի (WJC) ընտանիքի բոլոր հրեական համայնքներին մաղթել երջանիկ Հանուկա։ Հուսով եմ, որ այս տարի մենք բոլորս կկարողանանք երջանկություն և մխիթարություն գտնել Լույսի տոնի մեջ, և որ այն կօգնի մեզ վանել այս դժվարին ժամանակաշրջանի խավարը։ Մենք դա կհաղթահարենք միասին՝ որպես մեկ ժողովուրդ, որովհետև մենք ավելի ուժեղ ենք դառնում, երբ միասին ենք։ Մենք՝ WJC-ում, համարում ենք, որ բոլոր հրեաները պատասխանատու են միմյանց համար։
Թող հանուկայի մոմերի լույսը ուրախություն բերի ձեզ և ձեր հարազատներին։
Հարգանքով՝
Ռոնալդ Լաուդեր, Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ
