Փետրվարյան ուրբաթներից մեկին, Շաբաթի դիմավորումից քիչ առաջ, գրասենյակում հավաքվեց համայնքի խորհուրդը։
Խորհրդի անդամները քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ջեռուցման փոխհատուցումների վճարումը, առաջիկա Պուրիմի դիմավորումը և այլ ընթացիկ հարցեր։
Թոշակառուները և կարիքավոր անդամները օգնություն ստացան ջեռուցման վարձի մասնակի վճարման համար։ Օգնություն ուղարկվեց նաև Սևանի համայնքի անդամներին։
Շաբաթի դիմավորման ժամանակ մենք հրաշալի լուր իմացանք. համայնքը համալրվել է ևս մեկ անդամով։
Իգոր և Լյուդմիլա Մանդելների ընտանիքում ծնվել է չորրորդ ծոռը։ Շնորհավորում ենք մեր հրաշալի նախատատին և նախապապին ընտանիքի համալրման առթիվ և առողջություն մաղթում փոքրիկին և երկար կյանք՝ նրա հարազատներին։
Մեր համայնքում կան նաև այլ ընտանիքներ, որտեղ նախատատերն ու նախապապերն արդեն իրենց ծոռներին են դաստիարակում։ Դրանք են Մարյա Եփրեմովնա Սոլովյովան, որի ծոռները վաղուց են մեծանում, և Միշա Վարդանյանը՝ Դիանա և Հասմիկ Առաքելյանների պապը, որն արդեն 3 ծոռ ունի, որոնցից երկուսն ապրում են Իսրայելում։
Մաղթենք մեր նախապապերին և նախատատերին առողջություն և երկար կյանք։


