Համաժողով Հաննովերում. հայկական և հրեական փորձը

Փետրվարի 24-ից 27-ը Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի ունեցավ «Մենք կապրենք Բաբելոնից հետո՝ գոյության հայկական և հրեական փորձը։ Արտաքսման և աքսորի միջև» համաժողովը։ Դրա թեման արձագանքում է մեր «Ազգային աղետներից դեպի պետականության վերածնունդ» գիտաժողովի թեմային, որը Հրեական համայնքը դեկտեմբերի 14-ին անցկացրել էր «Հայաստան – Իսրայել, Իսրայել – Հայաստան» հասարակական ֆորումի հետ համատեղ։ Մենք մենակ չենք երկու ժողովուրդների փորձը քննարկելու ձգտման մեջ, որոնք կարողացան վերածնվել և ստեղծել իրենց պետությունները ապրած սարսափներից՝ Ցեղասպանությունից և Հոլոքոստից հետո։

Շատ ափսոս, որ Ռիմմա Վարժապետյանին ուղղված հրավերը չափազանց ուշ ստացվեց՝ վիզա ձևակերպելու և տոմսեր գնելու համար։ Համաժողովին մասնակցելը շատ հետաքրքիր կլիներ. ծրագրում նախատեսված էր Եղեգիսի հրեական գերեզմանատան պեղումները ղեկավարած հայտնի իսրայելցի հայագետ, պրոֆեսոր Մայքլ Սթոունի ելույթը, իսկ իր զեկույցը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։ Ծրագրում էին նաև հրեական երաժշտության համերգ և «Հայոց այբուբենի հազար հինգ հարյուր տարին» վավերագրական ֆիլմը։ Համաժողովը կազմակերպել էին Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնը և Գերմանահայկական ընկերությունը։

Ռիմմա Պետրովնան կազմակերպիչներին շնորհակալական նամակ գրեց հրավերի համար. «Մենք բարձր ենք գնահատում ձեր նախաձեռնությունը, այս թեման շատ կարևոր է ոչ միայն հրեաների և հայերի, այլև ամբողջ աշխարհի մարդկանց համար։ Մաղթում ենք ձեզ միջոցառման հաջող անցկացում»։ Ի պատասխան կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բարի մաղթանքների համար և ողջույններ փոխանցեցին Հայաստանի հրեական համայնքի անդամներին։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (185) համարում, 2019 թ. մարտ։