Նոյեմբերի 3-ին և 4-ին Zoom ձևաչափով անցկացվեց «Հակասեմականության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքար կրթության միջոցով» համաժողովը, որին մասնակցեց Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
Արդեն իսկ անվանման մեջ ամփոփված է այն թեման, որը քննարկում էին մասնակիցները. որքան կարևոր է դեռ դպրոցում երեխաների մեջ սերմանել հանդուրժողականություն և հարգանք այլ ազգությունների ու կրոնների ներկայացուցիչների նկատմամբ։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (216) համարում, 2021 թ. նոյեմբեր։
