Սիրելի բարեկամներ։
Ահա և ետևում մնաց մեր տոնական երեկոն, որին այդքան երկար էինք պատրաստվում։
Հուսով եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։ Իսկ եթե սխալներ էլ եղան, ապա… չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Բայց դա մեր մասին չէ։ Մենք անում էինք և ամեն ինչ անում էինք հաճույքով՝ գիտակցելով այս միջոցառման ողջ կարևորությունը։ Չէ՞ որ 30 տարին քիչ ժամանակ չէ, և ինչպես չմոռանալ որևէ մեկին կամ որևէ բան։ Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր միջոցառմանը։
Նախ՝ դա Ռոլանդ Ռեյի ղեկավարած «Մինորա» պրոդյուսերական կենտրոնն է։ Առանց նրա և նրա թիմի մենք չէինք կարողանա գլուխ հանել։ Մեծ շնորհակալություն կոմպոզիտոր Վիլլի Վայներին։ Ամբողջ համերգի ընթացքում հնչում էր նրա հրաշալի երաժշտությունը։ Հաղորդավարության համար մեծ շնորհակալություն Արմեն Առնաուտովին։ Նա հեշտությամբ և հումորով վարեց ամբողջ երեկոն։ Շնորհակալություն Աշոտ Մկրտչյանին՝ մեր համայնքի գործունեության մասին պրոֆեսիոնալ կերպով պատրաստված տեսահոլովակների համար։
Մեր բոլոր կատարողները՝ և՛ վոկալիստները, և՛ պարային համույթները, բարձրության վրա էին։ Հատուկ շնորհակալություն Դիանա Ասատրյանին, Լուսինե Աբրահամյանին, Նարինե Ղուկասյանին և Բելլա Ավետիսյանին. նրանց կատարման բարձր պրոֆեսիոնալիզմը դահլիճում ոչ մեկին անտարբեր չթողեց։ Մեր շնորհակալությունը նաև Հովհաննես Պապոյանին՝ համերգին մասնակցելու համար։ Շնորհակալություն լարային քառյակին, որը համերգից առաջ կարողացավ նախասրահում ստեղծել հրեական մթնոլորտ՝ հրեական երաժշտության իր հրաշալի կատարմամբ։ Շնորհակալություն Անուշ Գաբրիելյանին, Կարեն Հովհաննիսյանին այն աշխատանքի համար, որը գուցե չէր երևում բեմում, բայց նրանք նույնպես անխոնջ աշխատում էին, որպեսզի ամեն ինչ լավ անցնի։
Շնորհակալություն բոլոր հովանավորներին, որոնք օգնեցին մեզ և ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին նման կարևոր միջոցառման կազմակերպման գործում։ Դա առաջին հերթին ՀՀ մշակույթի նախարարությունն է։ Մեծ օգնություն ցուցաբերեցին նաև Եվրասիական հրեական կոնգրեսը, Եվրոպական հրեական կոնգրեսը, Իսրայել պետության «Նատիվ» կառավարական կազմակերպությունը, «Սոխնութ» գործակալությունը, Եվրոպական հրեական հիմնադրամը, ինչպես նաև Հայաստանում Իսրայել պետության արտակարգ և լիազոր դեսպան Էլի Բելոցերկովսկին և Հայաստանում Իսրայել պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, «Զվեզդա» անվտանգության կազմակերպության նախագահ Իգոր Պոդոլսկին և, իհարկե, Թորգոմ Վարժապետյանը, առանց որի օգնության համայնքում ոչ մի միջոցառում չի անցնում։
Եվ հատուկ շնորհակալություն մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանին։ Առանց նրա ընդհանրապես ոչինչ չէր կայանա։ Նա և՛ գաղափարի հեղինակն է, և՛ մեր տոնի կազմակերպիչը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նրան ՀՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու 25-ամյակի կապակցությամբ։ Մաղթել նրան առաջին հերթին առողջություն։ Մնացեք նույնքան եռանդուն և գաղափարներով հորդող, ինչպիսին Ձեզ ճանաչում ենք մենք բոլորս՝ Հայաստանի հրեական համայնքի անդամներս։








