Փետրվարի 28-ին Հայաստանի հրեական համայնքի գրասենյակում տեղի ունեցավ մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի հանդիպումը վաշինգտոնյան The Washington Diplomat թերթի խմբագիր Լարրի Լյուքսների հետ։
Մեր հյուրին հետաքրքրում էին Հայաստանում հրեաների կյանքը, մեր սոցիալական դրությունը և գլխավոր հարցը՝ արդյոք Հայաստանում հակասեմականություն կա։ Ռիմմա Վարժապետյանը պատասխանեց բոլոր հարցերին։
Հանդիպմանը ներկա էին նաև մեր համայնքի անդամներ Թորգոմ Վարժապետյանը, Իդա Զիլմանը և Իլյա Դորֆմանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (219) համարում, 2022 թ. մարտ։
