«Հակասեմականության դեմ պայքար» նախագիծը և հրեական կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը

Հունիսի 9-ին համայնքի գրասենյակում հավաքվեց նախաձեռնող խումբը, որը զբաղվում է «Հակասեմականության դեմ պայքար» նախագծով։ Նախագիծը ենթադրում է դասախոսություններ այդ թեմայով, դպրոցներում և բուհերում դասավանդելու համար մեթոդական ձեռնարկի հրատարակում, ինչպես նաև YouTube-ում ցուցադրելու համար տեսահոլովակի ստեղծում։ Այս թեման, ցավոք, միշտ արդիական է մեզ համար…

Հանդիպումը շատ արդյունավետ անցավ։ Դրա շրջանակում դիտվեց ֆիլմը, որը ստեղծել է նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Աշոտ Մկրտչյանը։


Կառավարական մշակութային-կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի հրեական համայնքի գրասենյակում տեղի ունեցավ նաև Հայաստանի հիմնական հրեական կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը։

Հայաստանի հիմնական հրեական կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը
Հայաստանի հիմնական հրեական կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (222) համարում, 2022 թ. հունիս։