Համայնքի թոշակառուների հանգիստը Ծաղկաձորում

Հուլիսին մեր համայնքի կյանքին ակտիվորեն մասնակցող թոշակառուները հրաշալի նվեր ստացան՝ հինգ օր հանգիստ Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, «Ծաղկահովիտ» պանսիոնատում։

Շնորհակալ ենք մեր համայնքի նախագահ Ռիմմա Պետրովնա Վարժապետյանին, որը կազմակերպեց այս հանգիստը, ինչպես նաև նրանց, ովքեր գումար հատկացրին այս բարեգործական ակցիայի համար՝ Սոխնուտի հովանավոր կազմակերպությանը։ Ահա մեր շնորհակալական նամակը։

Շնորհակալական նամակ

Հարգելի՛ Յան,

Ձեզ և ողջ կազմակերպությանը խորին շնորհակալություն ենք հայտնում ֆինանսական օգնության համար, որի շնորհիվ Հայաստանի հրեական համայնքի թոշակառուները կարողացան հինգ օր անցկացնել Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձոր քաղաքում, հրաշալի «Ծաղկահովիտ» պանսիոնատում։

Հուսով ենք, որ այս մի քանի օրը առողջության և էներգիայի լիցք կտան ամբողջ տարվա համար՝ մինչև հաջորդ ամառ, և կօգնեն մեր տարեցներին իրենց զգալ կայտառ և առողջ։

Նամակին կցվում են լուսանկարներ, բայց մեր բոլոր թոշակառուները չէ, որ կարողացան դուրս գալ իրենց սենյակներից՝ լուսանկարվելու. ոմանք մնում էին պատշգամբում և վայելում Ծաղկաձորի հրաշալի լեռնային օդը։

Առողջության և բարեկեցության մաղթանքներով՝
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյան
Երևան, 07.08.2023


Երևանից դուրս գալ այն օրերին, երբ արևն անտանելի այրում է, արդեն ինքնին հրաշալի է, իսկ եթե գնում ես մի վայր, որտեղ տիրում են զովությունն ու կանաչը, դա այլ կերպ, քան նվեր, չես կարող համարել։

Ամեն առավոտ սկսվում էր անտառում կատարվող մարզանքով, ապա նախաճաշ և զբոսանք անտառում։ Մի անգամ նույնիսկ մի քանի համարձակներ ճոպանուղով բարձրացան։ Ամենօրյա արշավներն անտառ, բնության գիրկը, և պարզապես Ծաղկաձորի մաքուր օդը, հուսով եմ, էներգիայի լիցք կտան ամբողջ հաջորդ տարվա համար։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (236) համարում, 2023 թ. օգոստոս։