Օգոստոսի 17-ին՝ հինգշաբթի, Երուսաղեմում՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության դիմաց, տեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի, որն արդեն մի քանի ամիս գտնվում է Ադրբեջանի իրականացրած շրջափակման մեջ։ Շրջափակումը հանգեցրել է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի և դեղորայքի սուր պակասի։
Կազմակերպիչները կոչ արեցին Իսրայելի կառավարությանը և միջազգային հանրությանը կանխել Արցախում բնակվող հայերի հետագա շրջափակումը, որն ամեն օր հանգեցնում է նոր զոհերի և տարածաշրջանում հումանիտար աղետի։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (236) համարում, 2023 թ. օգոստոս։
