Հունվարի 27-ին Հայաստանի հրեական համայնքի անդամները հավաքվեցին «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանի մոտ՝ հարգելու Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակը։ Հանրահավաքին եկել էին մեր բարեկամները՝ նրանք, ում համար «Հոլոքոստ» բառը դատարկ հնչյուն չէ։
Մեր համայնքի անդամներից բացի, ներկա էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի աշխատակից Նարա Գուլյանը և այդ բաժնի պետ Վարդան Աստվածատրյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, Հայաստանում Իսրայել պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, այն դպրոցի ուսուցիչն ու աշակերտները, որտեղ անցկացվել էին «Հանդուրժողականության և հակասեմականության դեմ պայքարի դաս-դասախոսությունները»։
Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը բացեց հանրահավաքը և շնորհակալություն հայտնեց ներկաներին հիշատակի հանրահավաքին իրենց ներկայությամբ պատիվ բերելու համար։ Ռիմմա Պետրովնան խոսեց այն մասին, որ չի կարելի թույլ տալ մոռացություն. մարդկության դեմ հանցագործությունները պետք է հիշել և այդ հիշողությունը փոխանցել հաջորդ սերունդներին՝ դրանց կրկնությունը թույլ չտալու համար։ Հենց դրա համար նրա ձեռքին կար փոքրիկ պաստառ՝ «We remember» բառերով։ Նույնպիսի պաստառներ կային հանրահավաքի մյուս մասնակիցների ձեռքին։ Բոլոր հաջորդ ելույթ ունեցողները խոսում էին նույնի մասին՝ «Մենք հիշում ենք»։
«Մագեն Դավիթ» թերթի խմբագիր Ադելինա Լիվշիցը ընթերցեց նյութ Նյուրնբերգյան դատավարության մասին, որում դատապարտվեցին մարդկության դեմ հանցագործությունները։ Հոլոքոստի մասին բանաստեղծություններ ընթերցեց մեր համայնքի անդամ, թատրոնի և կինոյի դերասան Արսեն Կոլոմեերը։
Հուշարձանին դրվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ, և վառվեցին վեց մոմ՝ ի հիշատակ Հոլոքոստի կրակում զոհված վեց միլիոն զոհերի։ Հանրահավաքի ավարտից հետո համայնքի անդամները մեկնեցին ԱՄՆ դեսպանություն, որտեղ հրավիրված էին Հոլոքոստի մասին վավերագրական ֆիլմի դիտմանը։






Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 2 (230) համարում, 2023 թ. փետրվար։
