Մերձավորարևելյան «The Ask Project» YouTube-ալիքը Իսրայելի բնակիչների շրջանում տեսահարցում անցկացրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը տալիս էր նույն հարցը. «Պե՞տք է արդյոք Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
Հարցվածների բացարձակ մեծամասնությունը պատասխանեց դրական. Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ հայ ժողովուրդը վերապրել է Հոլոքոստին նման ողբերգություն։ Հարցված իսրայելցիների մեծ մասը տեղյակ էր Հայոց ցեղասպանությանը և XX դարասկզբի իրադարձությունների առանձին կողմերին։
Ավելի վաղ Նեգևի Բեն Գուրիոնի անվան համալսարանի իսրայելցի պատմաբան Բենի Մորիսն իր «Երեսնամյա ցեղասպանություն. Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացումը 1894–1924 թվականներին» նոր գրքում քննել էր XX դարի մարդկության դեմ առաջին հանցագործության կրոնական կողմերը։
rusarminfo.ru-ի նյութերի հիման վրա։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (185) համարում, 2019 թ. մարտ։
