
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով քվեարկեց Խորհրդային Միությունից անկախության հռչակման օգտին, որի կազմում հանրապետությունը գտնվում էր 1921 թվականից։
Հենց այդ օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։ Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 99 տոկոսը դրական պատասխան տվեց։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Ձևականորեն հանրապետությունն անկախություն ստացավ դեկտեմբերի 26-ին՝ Խորհրդային Միության փլուզման կապակցությամբ։
Նույն տարում Հայաստանը միացավ Անկախ Պետությունների Համագործակցությանը։ 1992 թվականին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ 2001 թվականից Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է։
2002 թվականին Հայաստանը միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։
Սեպտեմբերի 21-ը Հայաստանում ամենագլխավոր տոներից մեկն է, որը երկրում միշտ նշվում է լայնորեն և գունեղ։
Հայաստանի հրեական համայնքը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին և ամբողջ աշխարհի հայ սփյուռքին նշանակալի տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ և բոլորին մաղթում առողջություն, երջանկություն, անամպ խաղաղ երկինք և արարում՝ հանուն իրենց երկրի բարօրության։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (261) համարում, 2025 թ. սեպտեմբեր։
