Հայաստանի հյուրերը. «Հրեական հետքեր Եվրոպայում» խումբը

Օգոստոսի 28-ին Երևան ժամանեց մի խումբ, որի կազմում յոթ երկրի մարդիկ էին՝ Դանիայից, Շվեդիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից։ Նրանք բոլորը JSE (Jewish Traces in Europe՝ «Հրեական հետքեր Եվրոպայում») կազմակերպության անդամներ են, որը հիմնադրվել է 2011 թվականի մայիսին։ Այսօր այն ունի 140 անդամ։ Խմբի անդամներին միավորում է այն, որ բոլորը Հոլոքոստը վերապրածների սերունդներ են։

Խմբի ղեկավար Վոլֆ Ռեխտմանը պատմեց, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա սկսեց փնտրել իր ընտանիքի արմատները, որը 95 տոկոսով ոչնչացվել էր նացիստների կողմից։ Իր գաղափարով նա «վարակեց» այլ մարդկանց, որոնցից հետագայում ձևավորվեց JSE-ն։ Նման ուղևորություններ նա կազմակերպում է 2002 թվականից, և այս անգամ խումբը բերեց Հայաստան։

Օգոստոսի 28-ին խումբը հանդիպեց համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի հետ, ծաղիկներ դրեց «Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերին» հուշարձանին և այցելեց սինագոգ, որտեղ հյուրերին դիմավորեց Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը։

Պարոն Ռեխտմանի խոսքով՝ ուղևորությունը հրաշալի էր, և մարդիկ շատ գոհ մնացին Հայաստանում գտնվելուց։ «Գեղեցիկ երկիր, ֆանտաստիկ բնապատկերներ»,— գրել է նա այն նամակում, որը Լեհաստան՝ իր բնակության վայր վերադառնալուց հետո ուղարկեց Ռիմմա Պետրովնային։ Խմբի անդամները շատ գոհ մնացին նաև Հայաստանով իրենց ուղեկցած զբոսավարներից։

JSE խումբը Երևանում, 2019 թ. օգոստոս

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (191) համարում, 2019 թ. սեպտեմբեր։