Հրավեր Իսրայելում Հայաստանի օրվան

Մենք շատ ուրախ ենք տեղեկացնել, որ Իսրայելում թափ է հավաքում իսրայելցիներին Հայաստանի մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործընթացը։ Դրանում զգալի դեր է խաղում ձեզ արդեն ծանոթ Մարինա Կոզլիները՝ մեր Պոլինա Լվովնա Շապոշնիկովայի թոռնուհին։ Ահա և հերթական միջոցառումը, որի հրավերը ներկայացնում ենք ձեզ։

Հրավեր Իսրայելում Հայաստանի օրվան

Սիրելի՛ բարեկամներ։ Հրավիրում ենք մասնակցելու Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետարանի կազմակերպած Հայաստանի օրվան, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին։

Միջոցառմանը կմասնակցեն Իսրայելում ապրող ստեղծագործական մասնագիտությունների հայ ներկայացուցիչներ՝ երաժիշտներ, երգիչներ, ոսկերիչներ և արծաթագործներ, խեցեգործներ. կլինեն նաև նորաձևության ցուցադրություն, հայկական մարտարվեստ և շատ ավելին։ Այդ օրը կարելի է ներկայացնել հայկական շեշտադրմամբ ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն։ Միջոցառման նպատակն է Իսրայելին և նրա ժողովրդին ծանոթացնել հայկական մշակույթին։

Հրավեր Իսրայելում Հայաստանի օրվան

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (233) համարում, 2023 թ. մայիս։