«Մենք ապրում ենք Հայաստանի տանիքի տակ» ցուցահանդես-համերգը

Դեկտեմբերի 11-ին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որի կազմակերպիչը ՀՀ մշակույթի նախարարությունն էր։

Դա «Մենք ապրում ենք Հայաստանի տանիքի տակ» ցուցահանդես-համերգն էր, որին մասնակցեցին հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների բոլոր 11 համայնքները։ Բոլոր համայնքները հանդես եկան հետաքրքիր վոկալային և պարային համարներով։ Մեր համայնքը ներկայացրեց ձեզ արդեն ծանոթ «Հիասքանչ քառյակը»։

Համույթի մասնակիցներն են Դիանա Ասատրյանը և Լուսինե Աբրահամյանը (վոկալ), Նարինե Ղուկասյանը (սաքսոֆոն) և Բելլա Ավետիսյանը (դաշնամուր)։ Նրանք կատարեցին «Իմ Աշեմ լո իվնե բաիթ» («Եթե Տերը չշինի տունը») եբրայերեն երգը և Ալեքսանդր Ռոզենբաումի «Երուսաղեմ» երգը։

Դահլիճը մեր մասնակիցներին դիմավորեց բուռն ծափահարություններով։

Շնորհակալություն կազմակերպիչներին՝ ռեժիսոր Արամ Սուքիասյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախագծերի ղեկավար Լիլիթ Բալաբեկյանին։ Նրան ուզում ենք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի և բոլոր ելույթ ունեցողների նկատմամբ զգայուն վերաբերմունքի համար։ Նա հաշվի առավ նախագծի մասնակիցների բոլոր խնդրանքներն ու ցանկությունները (իսկ դա այնքան էլ հեշտ չէ), և արդյունքը հիանալի էր։ Համերգն անցավ մեծ հաջողությամբ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։