Հայաստանը դեսպանատուն կբացի Իսրայելում, լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Մենք լավ հիմքեր ենք տեսնում Իսրայելի հետ երկխոսության և փոխհարաբերությունների զարգացման համար։ Կա երկկողմ պատրաստակամություն քայլեր ձեռնարկելու առկա ներուժն օգտագործելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում իսրայելական կողմի հետ բավականին ակտիվ երկխոսություն է եղել, անցկացվել են խորհրդակցություններ երկու երկրների ԱԳՆ-ների միջև։ «Բացելով դիվանագիտական ներկայացուցչություն Իսրայելում՝ մենք ևս մեկ անգամ ամրապնդվում ենք մի տարածաշրջանում, որտեղ ունենք մեր առաջնահերթությունները։ Քայլեր են ձեռնարկվում, կա երկխոսություն և երկկողմ պարտավորություններ»,— ասաց Նաղդալյանը։
Իսրայելի ԱԳՆ-ում ողջունեցին որոշումը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը շնորհավորեց Հայաստանի կառավարությանը՝ Իսրայելում առաջին անգամ դեսպանատուն բացելու որոշման կապակցությամբ։ Իսրայելի ԱԳՆ-ում նշեցին, որ այս որոշումը լավ է արտացոլում վերջին մեկ տարում երկու երկրների զգալի մերձեցումը, իսկ դեսպանատան բացումը կդառնա երկկողմ հարաբերությունների նոր կարևոր գլուխ, ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը և կընդլայնի համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Ինքը՝ նախարար Կացը, հայտարարեց.
Հայկական կառավարության որոշումը՝ Իսրայելում դեսպանատուն բացելու մասին, կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Բացվելով՝ հայկական դեսպանատունը կդառնա Իսրայելում 90-րդ օտարերկրյա դեսպանատունը։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (191) համարում, 2019 թ. սեպտեմբեր։
