Մայիսի 2-ին ժամը 14:00-ին Հայաստանի հրեական համայնքը կհավաքվի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանի մոտ՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը։
Այս օրը կոչվում է Յոմ հա-Շոա՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։
Եվրոպական հրեության Աղետի և հերոսության օրը սահմանվել է ի հիշատակ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն հրեաների։
Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ մեզ՝ վառելու Հիշատակի մոմեր և կարդալու այդ սարսափելի ոճրագործության հիշատակին գրված բանաստեղծություններ։
Ուրախ կլինենք տեսնել բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսել մեզ հետ այս ցավը։
