«Հայուհիները և աշխարհի կանայք»

Մարտի 9-ին Հայաստանի ազգային գրադարանի կենտրոնական դահլիճում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կոչվում էր «Հայուհիները և աշխարհի կանայք»։ Դահլիճում հավաքվել էին միայն կանայք, և ամբիոնում էլ կանայք էին, ընդ որում՝ տարբեր ազգությունների, չէ՞ որ բարձրացվող թեմաները զուտ կանացի էին։

Միջոցառումը բացեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Նա խոսեց դուստրերի դաստիարակության մասին, այն մասին, որ հայ կնոջ ազգային ավանդույթի մեջ դրված են հանդուրժողականությունն ու հնազանդությունը։ Իսկ այսօրվա աղջիկները հեռանում են ավանդույթներից, և դրա համար էլ մենք տեսնում ենք ամուսնալուծությունների հսկայական թիվ։ Գլխավոր խնդիրն է պահպանել ընտանիքը և դաստիարակել երեխաներին։ Եվ դրան պետք է ուղղվեն բոլոր ուժերը։

Մյուս ելույթ ունեցողները՝ բանաստեղծուհի, բանասեր, ազգությամբ հնդկուհի, Երևանի կոնսերվատորիան ավարտած իրանուհի, վրացի բանաստեղծուհի և թարգմանչուհի, քրդուհի, բոլորը խոսեցին հասարակության զարգացման մեջ հայ կնոջ դերի, Հայաստանի հանդեպ սիրո և պարզապես համամարդկային արժեքների մասին, որոնց վրա էլ հենվում է ընտանիքը։

Ա. Լիվշից