ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Իսրայելում պայմանավորվեց դեսպանատան բացման մասին

2019 թվականի մարտի սկզբին Իսրայել այցելեց հայկական պատվիրակությունը՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Կողմերը քննարկեցին Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը՝ հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի Իսրայել առաջիկա այցի կազմակերպչական հարցերը։ Երկու օրում պատվիրակությանը հաջողվեց ոչ միայն համաձայնեցնել բարձր մակարդակի այցը, այլև վերջնականապես պայմանավորվել դեսպանատան բացման մասին։

Իսրայելցի քաղաքագետ և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինն այն անվանեց բեկում երկու երկրների հարաբերություններում։ Նա նշեց փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի և Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի բարձր մասնագիտական մակարդակը, որն առայժմ աշխատում է Երևանից, բայց շուտով կհաստատվի Իսրայելում։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարող է շատ հետաքրքիր լինել Իսրայելի հայրենադարձության փորձը. եթե 1948 թվականին երկրի հրեա բնակչությունը 600 հազար էր, ապա այսօր՝ մոտ յոթ միլիոն։ Հայաստանը կարող է օգտագործել նաև Իսրայելի փորձը բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բժշկության և զբոսաշրջության զարգացման գործում։ «Իհարկե, սրանք միայն առաջին քայլերն են»,— ընդգծեց Էսկինը։

ԱրմԻնֆո-ի նյութերի հիման վրա։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (185) համարում, 2019 թ. մարտ։