«Հիմնադիր լեռը». իսրայելցի լրագրողը Արարատի մասին

Թերթը եբրայերենով տպագրել էր իսրայելցի լրագրող և հետազոտող Իցհակ Կարմելիի փոքրիկ նշումը Հայաստանով նրա ճանապարհորդության մասին։ Ներկայացնում ենք դրա թարգմանությունը։


«Տարին երեք անգամ՝ Պեսախին, Սուքոթին և Շավուոթին, լեռը ամպերով ծածկված չէ…»,— պատմում է Արթուրը՝ հայ, ոչ հրեա, որը խոսում է եբրայերեն և պահում է պատվիրանները, և որն ուղեկցում էր Իցհակ Կարմելիին Հայաստանով նրա ճանապարհորդության ժամանակ։ «Մենք սիրում ենք այս լեռը,— ասում է Արթուրը փայլող աչքերով։— Սա սուրբ լեռ է, Հայաստանի հիմնադիր լեռը»։

«„Հիմնադիր լեռ“ արտահայտությունը ինձ ցնցեց,— «Բեհադրեյ հարեդիմ» պարբերականին պատմում է լրագրող և հետազոտող Իցհակ Կարմելին։— Չէ՞ որ սրանք հենց Հովնաթան բեն Ուզիելի Թարգումի խոսքերն են, որը բացատրում է, թե որտեղ է գտնվում լեռը՝ „միթբնիա կարթա դե-Արմենիա“, այսինքն՝ „նրանից կառուցվեց Հայաստանը“։ Ավելին, Թարգումը խոսում է Արարատ անունով երկու լեռների մասին, քանի որ Գրքում ասված է „Արարատի լեռներ“. „մեկը՝ Կարդունիա (քրդերի լեռ), մյուսը՝ Հայաստան“,— գրում է Թարգումը»։

Արթուրը, ինչպես մյուս հայերը, չի կարող այցելել սիրելի լեռը՝ հիմնադիր լեռը, որը գտնվում է Թուրքիայի տարածքում, թուրքերի հետ մշտական լարվածության և հակամարտության պատճառով։ Հայաստանի մայրաքաղաք Երևանի գրեթե յուրաքանչյուր տան պատուհանից ամբողջ տարին երևում է ձյունապատ լեռը։ Հայերը և Արթուրը համոզված են, որ մի օր այն լեռը, որի վրա հանգրվանեց տապանը, կվերադառնա Հայաստանի սահմանների մեջ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (215) համարում, 2021 թ. հոկտեմբեր։