Համայնքի անդամ Բաբաջան Մելքումովը մաքրեց հուշարձանը վանդալիզմի դեպքերից հետո

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին մեր «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերին» հուշարձանը երկու անգամ վանդալիզմի ենթարկվեց. մի անգամ վրան ներկ լցրին, մյուս անգամ՝ հրկիզեցին։ Դա ցավալի էր, սիրտը կտոր-կտոր էր լինում որևէ բան անելու անհնարինությունից. հուշարձանի մոտ շուրջօրյա հերթապահություն սահմանել հնարավոր չէ։

«Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանը Իսրայելի հետ կապելը առնվազն սխալ է, առավել ևս, որ ներկով ողողված էր նաև դրա այն հատվածը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։

Համայնքի առջև խնդիր դրվեց մաքրել հուշարձանը, և մենք դրան հաղթահարեցինք։ Համայնքի անդամ Բաբաջան Մելքումովը ձեռնամուխ եղավ գործին և անխոնջ աշխատեց այդ դժվարին խնդրի վրա։ Փառք Աստծո, նրան հաջողվեց։

Հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և մեզ այլևս ստիպված չենք լինի մեր հուշարձանը մաքրել պղծությունից։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (206) համարում, 2020 թ. դեկտեմբեր։