Հունվարի 18-ին համայնքի գրասենյակում մեկնարկեց Իսրայել պետության «Վերադարձի մասին» օրենքին համապատասխանության համար փաստաթղթերի ստուգման աշխատանքը։
Ընդունելությունը վարում է Իսրայելի դեսպանատան առաջին քարտուղար դոկտոր Բոլիսլավ Յատվեցկին։
Բոլիսլավ Յատվեցկին ծնվել է Օդեսայում, 1990 թվականին հայրենադարձվել է Իսրայել և անցել ներգաղթյալի կյանքի դժվարին փուլերով։ Ի վերջո նա դարձավ դիվանագետ և հենց այդ կարգավիճակում շարունակեց երկրի նոր քաղաքացու իր մասնագիտական ուղին։
Բոլիսլավն աշխատել է Իսրայել պետության վարչապետի աշխատակազմին կից «Նատիվ» կառավարական կազմակերպության կենտրոնակայանում։ Նրա ծառայության վայրերից մեկը եղել է Օդեսան՝ մանկության քաղաքը, որտեղ նա դիվանագետի կարգավիճակով ղեկավարել է Իսրայելի մշակութային կենտրոնը։
Ներկայումս Բոլիսլավ Յատվեցկին ղեկավարում է «Նատիվի» ներկայացուցչությունը Միջին Ասիայում և Հայաստանում։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 1 (229) համարում, 2023 թ. հունվար։
