Դեկտեմբերի 8-ից 25-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացվեց «Մեկ աշխատանքի ցուցահանդեսը»։ Ցուցահանդեսին մասնակցում էին միայն Հայաստանի նկարիչների միության անդամները։
Մեր համայնքի անդամ Իդա Զիլմանը ներկայացրեց իր «Ժեկա» նկարը։ Այդպես էր կոչվում Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի դուստրը։ Նկարը նվիրված է նրան և նվիրաբերվել է նրան։
Լուսանկարում Իդա Զիլմանի թոռնուհիներն են՝ Բելլան և Եվան, «Ժեկա» նկարի մոտ։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։
