Ահա Իդա Զիլմանի ևս մի քանի աշխատանք։ Հիշեցնենք, որ նրա մասին գրել էինք թերթի հուլիսյան համարում, և այնտեղ ներկայացված էին նրա յուղաներկով աշխատանքները։ Այս անգամ գրաֆիկա է՝ կերպարվեստի տեսակ, որի հիմնական միջոցներն են գիծը և լուսաստվերը։ Միայն մատիտով զգացմունքների մի ամբողջ շարք արտահայտել կարող է միայն մեծ վարպետը, ինչպիսին է մեր Իդան։
Ձեր առջև են «Կախարդուհին», «Հրեական պար», «Ֆլորա» և «Սևանավանք» աշխատանքները։ Նայեք և հիացեք։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 8 (202) համարում, 2020 թ. օգոստոս։
