Իհարկե, Հանուկան, ինչպես 2020 թվականի բոլոր տոները, անցավ ոչ այնպես, ինչպես միշտ։ Անցյալ տարի այս տոնը նշեցինք Կամերային երաժշտության տանը՝ հրաշալի համերգով, որին ներկա էին շատ մարդիկ։ Ելույթ էին ունենում մեր երեխաները, հանդիսավոր մթնոլորտում տեղի էր ունենում մոմավառությունը։ Ո՞վ կմտածեր, որ մեկ տարի անց այս ամենն անիրագործելի կլինի։ Բայց կորոնան, ինչպես բռնակալ տիրակալ, թելադրում է իր օրենքները։ Մենք բոլորս արդեն հաշտվել ենք դիմակների հետ, կրում ենք դրանք գրեթե առանց հանելու, վախենում ենք վարակվելուց և դրա համար աշխատում ենք հնարավորինս քիչ շփվել։ Բայց ամեն ինչ ամբողջովին ջնջել և գրասենյակը փակել անհնար է։
Մենք շարունակում ենք գնալ համայնք և կատարել անհրաժեշտ աշխատանքը։
Հանուկայի 5-րդ օրը մենք շատ փոքր կազմով հավաքվեցինք գրասենյակում և վառեցինք հանուկիան։
Դա մեր ժողովրդի ավանդույթի նկատմամբ հարգանքի տուրք էր։ Դա մի գործողություն էր, որը ցույց էր տալիս, որ մենք կանք։ Մեզ ոչ մի կորոնայով չես վախեցնի։ Ինչպես Մակաբայեցիների ժամանակներում, ճրագը վառվեց, և մոմերը վառվում էին՝ խորհրդանշելով մեր նվիրվածությունն ավանդույթներին։
Իսկ «Մորդեխայ Նավի» կրոնական կենտրոնում Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը բոլոր 8 օրերին անցկացնում էր ավանդական մոմավառությունը։ Ահա և Հանուկայի 8-րդ օրը ամենանվիրված ակտիվիստները հավաքվեցին մոմավառության և ավանդական ճաշկերույթի։
Տա Աստված, որ գալիք տարում բոլորս առողջ լինենք, և թող այս խառնակ ժամանակները շուտով անցյալում մնան։

