Իսրայելում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանատունը

Ռոշ հա-Շանայի տոնի նախօրեին Թել Ավիվում պաշտոնապես բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Արարողությանը ելույթ ունենալով՝ դեսպան Արմեն Սմբատյանը նշեց հատուկ խորհրդանշականությունն այն բանի, որ դեսպանատունն իր աշխատանքը սկսում է հենց հրեական օրացույցով Նոր տարվա նախօրեին։ Օգտվելով առիթից՝ նա շնորհավորեց Իսրայելի բոլոր քաղաքացիներին Ռոշ հա-Շանայի առթիվ՝ մաղթելով Իսրայելին խաղաղություն և բարգավաճում, երկրի բնակիչներին՝ բարեկեցություն, առողջություն և հաջողություններ։ «Երջանիկ և օրհնված Նոր տարի։ Շանա տովա ու-մետուկա»,— ասաց նա եբրայերեն։