«Կարլ Մարքս. Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Կարլ Մարքս. Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը բեմադրված է կենսագրական ողբերգակատակերգության ժանրում։ Հայկ Կարապետյանի բեմադրությամբ երևանյան հանդիսատեսը տեսավ ներկայացում, որը հիմնված է Մարքսի, նրա ընտանիքի անդամների և Ֆրիդրիխ Էնգելսի նամակների վրա։ Սյուժեի կենտրոնում Կարլ Մարքսն է, բայց ոչ որպես հայտնի փիլիսոփա և քաղաքական մտածող, այլ որպես սովորական մարդ, ով բախվել է դաժան իրականությանը, աղքատությանը և աշխարհին հարմարվելու իր անկարողությանը։

Ներկայացման ռեժիսորը դիմեց մեր համայնքին՝ խնդրելով բեմադրության համար տրամադրել իրեր, որոնք խորհրդանշում են հայտնի քաղաքական գործչի պատկանելությունը հրեությանը՝ թալես և կիպա։

Ներկայացումը ստացվեց հետաքրքիր և ինքնատիպ։ Ուրախ ենք, որ կարողացանք ծառայություն մատուցել թատրոնին և մասնակցել այդպիսի անսովոր բեմադրության։

Ներկայացման ավարտին դերասանները Հրեական համայնքից ստացան ծաղկեզամբյուղ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (257) համարում, 2025 թ. մայիս։