Խանուկայի նախօրեն համայնքի գրասենյակում

Դեկտեմբերի 18-ին՝ բոլորի սիրելի Խանուկա տոնի նախօրեին (եբրայերեն այն կոչվում է «էրև խագ»), Հայաստանի հրեական համայնքի գրասենյակում շատ մարդ կար։ Համայնքի անդամները և նրանք, ովքեր ստեղծված հանգամանքների բերումով հայտնվել են Հայաստանում, հավաքվել էին՝ միասին դիմավորելու «մոմերի տոնը», «լույսի տոնը», «հրաշքի տոնը». Խանուկան հենց այդքան անվանում ունի։

Տոնի պատմությունն անշուշտ արդեն բոլորը գիտեն, ուստի իմաստ չունի այն այստեղ կրկնել։ Բայց այն, որ հրաշքը տեղի է ունեցել, անվիճելի է։ Եվ այն, որ Խանուկային պետք է քաղցրաբլիթներ ուտել, նույնպես անվիճելի է։ Հիանալի համեղ, թարմ, կարմրած քաղցրաբլիթները մենք ստացանք որպես նվեր «Պիկանտ Գամ» ընկերությունից։

Մեծ շնորհակալություն ընկերության ղեկավար Անդրեյ Սերգեյի Չալաբյանին, որը միշտ աջակցում է մեզ և երբեք անուշադրության չի մատնում մեր խնդրանքները։

Տոնը շարունակվում է։ Այն կտևի ութ օր, և ամեն երեկո մեր տներում մոմեր կվառվեն։ Թող այդ մոմերի լույսն ու ջերմությունը պահպանեն ձեր տներն ու ձեր ընտանիքները։ Բոլորիդ մաղթում ենք խաղաղ, բարի և երջանիկ Խանուկա։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (228) համարում, 2022 թ. դեկտեմբեր։