Սեպտեմբերի 8-ին «Գլոբալ երիտասարդական միություն» հասարակական կազմակերպությունը մասնակցեց եվրոպական մի նախագծի, որն ուղղված է տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը։ Այդ նախագծի շրջանակում կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում՝ «Կիսվենք պատմություններով»։ Դրա նպատակն էր խոհարարական մշակույթին նվիրված հանդիպում անցկացնել՝ միասին ճաշել և օգնել մարդկանց պատմել իրենց, իրենց խոհանոցի և այլ ավանդույթների մասին։
Մեր համայնքը մասնակցեց այս նախագծին։ Փոքր կազմով գնացինք «Անտիկաֆե» հետաքրքիր անունով սրճարան և տարանք լցոնած ձուկ, որը պատրաստել էր «Ցիոն» հրեական ռեստորանի տիրուհի Լարիսա Վելիկյանը։ Բացի հրեական համայնքից, հանդիպմանը մասնակցում էին հույներ, ուկրաինացիներ, ասորիներ, ռուսներ և լեհեր։
Մենք շփվում էինք և համտեսում համայնքների անդամների պատրաստած ուտեստները՝ համեղ և յուրօրինակ։ Ժամանակն անցավ արագ և աննկատ։ Հուսով ենք, որ նման հանդիպումները կշարունակվեն, և մենք հաճույքով կմասնակցենք դրանց։


Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (191) համարում, 2019 թ. սեպտեմբեր։
